iPhone սմարթֆոնները կսկսեն արտադրել Հնդկաստանում. ԶԼՄ-ներ
Foxconn ընկերությունը, որը պատրաստում է Apple ընկերության արտադրանքերը, մտադիր է Հնդկաստանում iPhone սմարթֆոններ արտադրող գործարան բացել. գրում է 9to5mac-ը:
Foxconn-ը պատրաստ է ներդնել 10 մլրդ դոլար նոր գործարանի շինարարության համար: 2020-ին ընկերությունը ցանկանում է ունենալ արդեն ավելի քան տասնյակ արտադրություն երկրում:
Հնդկաստանում արտադրության տեղակայումը Apple-ի համար մի շարք առավելություններ կբացի: Նախևառաջ, ընկերությունն իրավունք կստանա բացել իր սեփական մանրածախ ցանցերը: Դա նաև կնվազեցնի սմարթֆոնի արժեքը հնդիկ սպառողների համար, քանի որ սարքավորումները չեն ունենա արտահանման հարկը:
Սպասվում է նաև, որ Apple-ը կբացի հետազոտական կենտրոն հնդկական Հայդարաբադ քաղաքում: Այն կունենա 150 աշխատակից. փոխանցում է Корреспондент-ը:










