Իրանի ոստիկանությունը մոտ 2.5 տոննա թմրանյութ է առգրավել
Իրանի իրավապահ մարմինները խոշոր գործողություններ են իրականացրել ընդդեմ թմրավաճառքի Խորմոզգան նահանգում։
Ընդհանուր առմամբ՝ ուժայինները հայտնաբերել են մոտ 2.5 տոննա թմրանյութ. հայտնում է IRNA գործակալությունը` ոստիկանության ներկայացուցչին հղումով:
«Հայտնաբերված թմրանյութերը ներառում են 1.9 տոննա ափիոն, 550 կգ հաշիշ և 5 կգ հերոին»,- հայտնել է տեղի ոստիկանության ղեկավար Ազիզուլա Մոլկին:
Նրա խոսքով՝ թմրանյութերի տարածման դեմ պայքարի շրջանակում հաջողվել է հայտնաբերել 37 ավտոմեքենա և 7 մոտոցիկլետ, որոնք օգտագործվել են թմրամիջոցների տեղափոխման համար: Ձերբակալվել է նաև 145 մարդ, որոնց գործերը փոխանցվել են երկրի դատական օրգաններին. գրում է РИА Новости-ն:










