AFP գործակալությունը գրասենյակ է բացել Հյուսիսային Կորեայում
AFP միջազգային լրատվական գործակալությունը գրասենյակ է բացել Հյուսիսային Կորեայում՝ դառնալով Associated Press գործակալությունից բացի այն միակ օտարերկրյա մեդիա կազմակերպությունը, որը մշտական ներկայություն կունենա աշխարհի ամենամեկուսացված երկրներից մեկում, հայտնում է գործակալությունը:
Երեքշաբթի Փհենյանում բացված Agence France-Presse-ի գրասենյակը հիմնականում տեսանյութեր և լուսանկարներ կտրամադրի ողջ աշխարհում իր հազարավոր հաճախորդներին:
Նոր գրասենյակի բացումը տեղի է ունեցել այս տարի AFP-ի և Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալության՝ KCNA-ի միջև ստորագրված համաձայնագրի շնորհիվ:










