Մեքսիկայում հանցագործները ոստիկանական ուղղաթիռ են խոցել
Մեքսիկայի Միչոական նահանգում հանցագործները ոստիկանական ուղղաթիռ են կործանել, հայտնում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել է նահանգապետ Սիլվանո Աուրեոլեսը, կործանման հետևանքով զոհվել են երեք իրավապահները և ուղղաթիռի օդաչուն, ևս մի մարդ վիրավորվել է:
«Գործողության ժամանակ ուղղաթիռ է կործանվել, որն աջակցում էր դժվարհասանելի գոտում պարեկային ծառայություն իրականացնող խմբին»,- գրել է նահանգապետը Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում:
Excelsior թերթի աղբյուրների տվյալներով՝ ուղղաթիռը խոցվել է «ծանր զենքից»՝ տեղի խմբավորումներից մեկի անդամների հետ իրավապահ մարմինների բախումների ժամանակ: Ոչնչացված հանցագործների թիվը հայտնի չէ:










