«Զվարթնոցից» բերման են ենթարկել երեխային պահելուց չարամտորեն խուսափող քաղաքացուն

11:29 • 07.09.16

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 8.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Երևան-Փարիզ չվերթի ինքնաթիռի ուղևորների հաշվառումից հետո բաժին բերման են ենթարկել Կանադայի քաղաքացի, 1975 թ. ծնված Վահան Մանուկյանին։

Վերջինս օգոստոսի 18-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: