«Պուլկովո» օդանավակայանից մարդկանց տարհանել են՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով

10:19 • 07.09.16

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ստուգումներ են ընթանում պայթուցիկ սարքի մասին հաղորդագրությունից հետո: Այդ մասին հայտնել է «Фонтанка.ру» կայքը:

 

Նշվում է, որ օդանավակայանը շրջափակված է: Ուղևորները և անձնակազմը մասամբ տարհանվել են:

 

Այժմ իրավապահ մարմինները ստուգում են «Պուլկովոյի» տարածքը: