ԱՄՆ առևտրի նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը
ԱՄՆ առևտրի նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով ևս 11 ռուսական ընկերություն: Ընդհանուր առմամբ, ցանկում է 81 կազմակերպություն: Բացի ռուսական ընկերություններից, այնտեղ կան կորպորացիաներ Հնդկաստանից և Հոնկոնգից:
Անցած շաբաթ իր պատժամիջոցների ցանկն է ընդլայնել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Մասնավորապես՝ սահմանափակումներ են սահմանվել 20 կազմակերպության և 17 ֆիզիկական անձանց հանդեպ: Պատժամիջոցներ են սահմանվել «Գազպրոմ»-ի և «Մոսկվայի բանկ»-ի դուստր ընկերությունների, ինչպես նաև Ղրիմում աշխատող ընկերությունների դեմ:
Նոր ցանկը գրեթե ամբողջությամբ կրկնում է Ֆինանսների նախարարության փաստաթուղթը, որը հրապարակվել էր սեպտեմբերի 1-ին, սակայն «սև ցուցակում» են հայտնվել 11 նոր ռուսական ընկերություններ:
ԱՄՆ առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյում պարզաբանել են, որ պատժամիջոցները վերաբերում են ռուսական ընկերությունների արտադրած նյութերի և տեխնոլոգիաների արտահանմանը:










