Պուտինը ծիծաղում է Քլինթոնի վրա. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը համարում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ չի ընդունում իր մրցակից, դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին:
«Պուտինը նայում է նրան ու ծիծաղում, նայում է նրան ու ժպտում»,- հայտարարել է Թրամփը Վիրջինիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը վստահ է, որ Քլինթոնի ընտրվելու դեպքում նրա հետ հեշտ կլինի, քանի որ նա վատ որոշումներ է կայացնում:
«Հիլարին սիրում է Ռուսաստանի հետ կոշտ խաղալ… Նա սիրում է կոշտ խոսել ու հեռանալ»,- հավելել է Թրամփը, ի նկատի ունենալով, որ իր մրցակցի խոսքերը գործի չեն վերածվում:










