Թռչող ափսեի տեսքով լողացող կառույցները կարող են ապագայի օվկիանոսային բնակավայրերից դառնալ (լուսանկարներ, տեսանյութ)

23:17 • 07.09.16

Թռչող ափսեի տեսք ունեցող բնակելի թաղամասերը կարող են դառնալ ապագայի ջրային բնակավայրերից մեկը:

Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, այս «չհայտնաբերված լողացող օբյեկտը» նախագծված է որպես չսուզվող բնակելի համալիր: Ըստ դիզայնի` երկու ապակեմանրաթելային գմբեթները միահյուսվում են` մեջտեղում ամրացնելով 12.5 մետր երկարությամբ շրջանաձև տախտակամածը:

Լողացող կառույցը կաշխատի արևային էներգիայի ուժով, բայց կկարողանա նաև էներգիա ստանալ քամուց կամ ջրից: Բնակելի հատվածն ու բանջարեղենի այգին թարմ ջրով ապահովելու համար գմբեթում անձրևաջրեր կհավաքվեն կամ կաղազատվի ծովի ջուրը:

Ընդարձակ պանորամային պատուհաններից տեսարան կբացվի դեպի օվկիանոսը կամ ստորգետնյա ծովային աշխարհը: Շարժիչն աշխատում է ջրային շարժիչի պրոպելյերներով:

 

 

 

Թռչող ափսեի տեսքով լողացող կառույցները կարող են ապագայի օվկիանոսային բնակավայրերից դառնալ (լուսանկարներ, տեսանյութ)