Մոսկվայում ինկասատորական մեքենայի վրա հարձակվողները մի քանի պայուսակ են տարել (տեսանյութ)

20:41 • 08.09.16

Հանցագործները, որոնք հարձակվել էին ինկասատորի վրա Մոսկվայի հյուսիս-արևմուտքում, գումարով պայուսակներ են տարել, որոնք պատկանել են Ալֆա բանկին. հայտնում է Интерфакс-ը:

«Սեպտեմբերի 8-ին Մոսկվայի Տուշինսկու փողոցում հարձակում է տեղի ունեցել բանկի ինկասատորական ավտոմեքենայի վրա: Անհայտ անձինք ավտոմեքենա են հրդեհել և զենք կիրառելու սպառնալիքով գողացել են մի քանի պայուսակ`առձեռն գումարով»,- ասվում է հաղորդագրությունում, սակայն չի նշվում գողացված գումարի չափը:

Նշվում է, որ հարձակման հետևանքով բանկի ոչ մի աշխատակից չի տուժել:

Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ հարձակման ժամանակ ինկասատորական մեքենան հրդեհվել է, կրակը փոխանցվել է հարևան մեքենաների վրա: Արդյունքում՝ հրշեջները ստիպված են եղել 3 մեքենա հանգցնել: