Կարեն Կարապետյանը լիարժեք պատկերացնում է իր առջև դրված բարդ քաղաքական խնդիրը. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

22:43 • 08.09.16

Կարեն Կարապետյանի առջև, ով այսօր իշխող Հանրապետականի կողմից ներկայացվեց որպես վարչապետի թեկնածու, նոր խնդիրներ են դրվել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Նա հանրությանը հայտնի մարդ է, նրա առջև դրված է բավական լուրջ խնդիր՝ ձևավորել կառավարություն, որը կարող էր հանրության մոտ առաջացնել վստահություն: Կարապետյանը լիարժեք պատկերացնում է բարդ քաղաքական խնդիրը, որն իր առջև է, պատրաստակամ է: Կարծում եմ՝ հուսախաբ չի անի: Շուտով կլսենք նրա ելույթը»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

Խոսելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին, պատգամավորն ասաց, որ իր տպավորությամբ կատարվածը նախկին վարչապետի որոշումն էր: «Դա ողջամիտ քայլ էր: Նրա հնարավորությունները դեռևս կօգտագործվեն: Բայց, տվյալ դեպքում, դա իր անձնական քաղաքական որոշումն է, որը պետք է հարգել»,- նշեց նա: