Մարդիկ արդեն բողոքում են Apple-ի ներկայացրած AirPods նորագույն անլար ականջակալներից
Ինչպես արդեն հայտնի և ինչպես սպասվում էր, Apple ընկերությունը վերացրել է ականջակալների համար նախատեսված միակցիչը նորագույն iPhone 7 սմարթֆոնի դիզայնից:
Ինչպես հայտնում է Business Insider-ը, ամերիկյան ընկերությունը երկու նոր տարբերակ է առաջարկում` լարով ականջակալներ, որոնք կարող են սմարթֆոնին միանալ լիցքավորման միակցիչի միջոցով կամ AirPods անլար ականջակալները, որը ևս Apple-ի նորագույն արտադրանքներից է:
AirPods-ը պետք է ներկայանար աղմուկը չեզոքացնող գործառույթով և նորագույն չիպերով, որոնք կվերացնեին այն բոլոր անհարմարությունները, որոնց պատճառով մարդիկ չեն սիրում անլար ականջակալներ օգտագործել: Սակայն օգտատերերն, ովքեր հասցրել են փորձարկել նորույթը, նշում են AirPods-ի մի շարք թերությունների մասին:
Նախևառաջ նշվում է դիզայներական թերությունը, որի պատճառով այն հաճախ ընկնում է մարդկանց ականջներից վազելիս կամ մարզանք անելիս:










