Խոսրովի անտառի մոտակայքում բեռնատարը գլորվել է ձորը. վարորդը մահացել է

15:42 • 08.09.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 8-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խոսրովի անտառի մոտակայքում՝ ձկնաբուծարանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ԳԱԶ-5204» մակնիշի 26 LS 998 պ/հ (վարորդ` 1958 թ.  ծնված Ռ. Ա. ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 40 մ), վարորդը տեղում մահացել է: 

Փրկարարները դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: