Audi-ն ներկայացրել է A5 և S5 նոր սերնդի հեթչբեքները (լուսանկարներ, տեսանյութ)

01:14 • 08.09.16

Audi ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի A5 և S5  հեթչբեքները: «Հնգյակ» կուպեն ներկայացվել էր դեռ 2016-ի սկզբին, իսկ այժմ գերմանական ավտոարտադրողը A5-ի շարքը համալրել է Sportback հինգ դռնանի տարբերակով:

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն` նորույթի հիմքում ընկած է MLB Evo հարթակը: Հեթչբեքի երկարությունը կազմում է 4.73 մետր, լայնությունը` 1.84 մետր, իսկ բարձրությունը` 1.38 մետր: Անիվների միջև հեռավորությունը կազմում է 2.82 մետր:

Նախորդ սերնդի մոդելի համեմատ` նորագույն մեքենան 21 մմ-ով ավելի երկար է և 5 մմ-ով ավելի ցածր է:

A5 Sportback-ի շարժիչային համակարգում ներառվել են 2 լիտր ծավալով 4 մխոցային բենզինային շարժիչներ` 190 և 252 ձիաուժ հզորությամբ, ինչպես նաև դիզելային շարժիչ` 190 ձիաուժ հզորությամբ:







 

Audi-ն ներկայացրել է A5 և S5 նոր սերնդի հեթչբեքները (լուսանկարներ, տեսանյութ)