Bentley-ն ցուցադրել է իր ամենաարագընթաց սեդանը (լուսնակարներ)

02:38 • 08.09.16

Bentley ընկերությունը ներկայացրել է Bentley Flying Spur W12 S  սեդանի նորացված տարբերակը, որն ամենաարագընթաց 4 դռնանի մեքենան է բրիտնական ավտոարտադրողի պատմության մեջ:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, 12 մխոցային, 6 լիտր ծավալով կատարելագործված երկտուրբո շարժիչի շնորհիվ Bentley Flying Spur W12 S մոդելը կարողացել է հաղթահարել 320 կմ/ժամ առավելագույն արագության շեմը:

Այժմ մեքենան կարող է 325 կմ/ժամ արագություն զարգացնել: Մեքենան արտաքին տեսքից առանձնապես չի փոփոխվել:

Մեքենայի պաշտոնական դեբյուտը կկայանա այս ամսվա վերջին կայանալիք Փարիզի ավտոսրահում:











 

Bentley-ն ցուցադրել է իր ամենաարագընթաց սեդանը (լուսնակարներ)