25-ամյա երիտասարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել` մինչ այդ զանգահարելով ընկերոջը. shamshyan.com
Այսօր` սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել, գրում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը` խմբի հրամանատար Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` Մարգարիտա Մանուկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի և նույն բաժնի Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը:
Ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ` ձորակում, հայտնաբերել են Երևանի բնակիչ, 25-ամյա Ա.Կ-ի դին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










