Օլանդը բուրկինի և հիջաբ կրելու արգելքի դեմ է հանդես եկել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բուրկինի և հիջաբ կրելու արգելքի դեմ է հանդես եկել, հայտնում է РИА Новости-ն:
Հանդես գալով Փարիզում «Ժողովրդավարությունն ահաբեկչության մարտահրավերի առաջ» ծրագրային ելույթով՝ Օլանդը հայտարարել է, որ մահմեդական հագուստի երկու իրերը կրելու արգելքն «անընդունելի և հակասահմանադրական» է համարում:
Ավելի վաղ Օլանդը զուսպ դիրքորոշում ուներ այդ հարցի վերաբերյալ:
Բուրկինի՝ լողալու համար ողջ մարմինը ծածկող մուսուլմանական հատուկ հագուստը կրելու արգելքը գործում է Նիցա, Մենտոն, Սեն Լորան դյու Վար և մի շարք այլ քաղաքներում: Մի քանի կանայք, ովքեր չեն կատարել օրենքի պահանջը, արդեն տուգանվել են իրավապահների կողմից:










