Բրիտանացիները $18,72-ի խոշորագույն հայտ են ներկայացրել MasterCard-ի դեմ
Մեծ Բրիտանիայում MasterCard վճարային համակարգի օգտատերերը 18,72 մլրդ դոլարի խմբակային հայտ են ներկայացրել ընկերության նկատմամբ:
Ինչպես փոխանցում է MarketWatch-ը, հայտի ներկայացման պատճառը բանկային քարտերով գնումներ կատարելու տոկոսադրույքի բարձրացումն է եղել, որն, օգտատերերի կարծիքով, հանգեցրել է ապրանքների և ծառայություններ գների բարձրացմանը:
Հայտում նշված գումարը հաշվարկվել է 15 տարվա ընթացքում 40 մլն մարդու սպառողական գործունեության մասին հանրամատչելի տվյալների հիման վրա` ներառյալ տոկոսները:
Հայցվորների ներկայացուցչի խոսքով` տվյալ դիմումը կդառնա ծոշորագույնը երկրի դատական գործունեության պատմության մեջ: Ընկերության ներկայացուցիչները հերքել են մեղադրանքները: Սպասվում է, որ առաջին լսումներրը տվյալ գործով կանցկացվեն 2018-ին:










