ՆԱՍԱ-ն պատրաստվում է երկնաքար «որսալ»

14:54 • 08.09.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, պատրաստվում է այսօր իրականացնել աննախադեպ առաքելություն` ուղղված իսկական երկնաքար «որսալուն»:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ՆԱՍԱ-ի OSIRIS-REx հետազոտական արբանյակը կուղևորվի «Բեննու» (Bennu) կոչվող երկնաքարի մոտ, ինչից հետո հատուկ սարքավորումների միջոցով երկնային մարմնի մակերևույթից  ուսումնասիրության համար նախատեսված գրունտային նմուշներ կվերցնի:

 

Ենթադրվում է, որ արբանյակը երկնաքարին կհասնի 2018թ. ու անհրաժեշտ նմուշներով Երկիր կվերադառնա միայն 2023թ.՝ բացակայելով 7 տարի:

 

ՆԱՍԱ-ի մասնագետներն ակնկալում են երկնաքարից վերցված նմուշներում օրգանական նյութեր հայտնաբերել:

 

ՆԱՍԱ-ն պատրաստվում է երկնաքար «որսալ»