ՆԱՏՕ-ի ԽՎ նիստը կանցկացվի Վրաստանում 2017 թվականի մայիսին

12:43 • 08.09.16

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը կանցկացվի Վրաստանում 2017 թվականի մայիսին: Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին, գրում է РИА Новости-ն:

 

Վրաստանում երկօրյա այցով գտնվում է Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

 

«Մենք հնարավորություն ունենք հաջորդ տարվա մայիսին Վրաստանում անցկացնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Դա կլինի ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի համար ՆԱՏՕ-ի նկատմամբ ամենակարևոր միջոցառումներից մեկը: Դա կլինի որոշակի առումով Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցության շարունակություն»,- հայտարարել է Ուսուպաշվիլին Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ: