Նիգերում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

03:44 • 08.09.16

Նիգերում ջրհեղեղի հետևանքով ամենաքիչը 38 մարդ է զոհվել, 92 հազարը մնացել է առանց տանիքի:

Ինչպես հաղորդում է France Press գործակալությունը՝  ամբողջությամբ ավերվել է 9 հազար տուն: Իրենց տներից հեռացած մարդկանց տեղակայում են դպրոցներում և հասարակական շենքերում:

Նիգերում երաշտին հաջորդել է անձրևների սեզոնը, որը մեծ վնաս է հասցնում հացահատկի բերքին: ՄԱԿ-ի գնահատմամբ՝  մինչև տարվա վերջ ջրհեղեղը կարող է վնասել ավելի քան 100.000 մարդու: 2015 թ-ին ջրհեղեղի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, իսկ տներից զրկվել է ամենաքիչը 103 հազարը: