Լրատվամիջոցները ֆիքսել են Օբամայի «խեթող» հայացքն իրեն «անառակի որդի» անվանած Ֆիլիպինների նախագահին (լուսանկարներ)

14:31 • 08.09.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Լաոսում Արևելաասիական գագաթնաժողովին մասնակցել է ասիական ավանդական հանդերձով։

 

 

US President Barack Obama (L) and Philippines President Rodrigo Duterte (R) face each other on the podium before the Association of Southeast Asian Nations (ASEAN) gala dinner in Vientiane, Laos, 07 September 2016.

 

BBC-ն գրում է, որ գագաթնաժողովի ժամանակ նախագահը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել օրեր առաջ իրեն հրապարակայնորեն վիրավորած և «անառակի որդի» անվանած Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ:

 

Ի դեպ, ֆոտոշարքի լուսանկարներից մեկում երևում է՝ ինչպես է Օբաման ծածուկ հայացք գցում Դուտերտեի կողմը, իսկ վերջինս էլ նայում է ԱՄՆ-ի նախագահի ուղղությամբ:

 

US President Barack Obama (2-L) and Philippines President Rodrigo Duterte (2-R) look on at the podium before the Association of Southeast Asian Nations (ASEAN) gala dinner in Vientiane, Laos, 07 September 2016

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Դուտերտեն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային «անբարոյականի զավակ» կոչելու համար: Դուտերտեի մամուլի խոսնակ Էռնեստո Աբելան նշել է, որ նախագահն ամենևին էլ նպատակ չի ունեցել անձնական վիրավորանք հասցնել Օբամային: 

 

Դուտերտեն Օբամային «անբարոյականի զավակ» է անվանել, երբ  Միացյալ Նահանգները քննադատել է Ֆիլիպինների նախագահի՝ թմրամոլների և թմրավաճառների դեմ հայտարարված արյունալի պատերազմը:

 

«Անբարոյականի զավակ, ես քեզ կանպատվեմ հանդիպման ժամանակ»,-ասել էր Դուտերտեն, ով Լաոսի մայրաքաղաքում պետք է հանդիպեր Օբամային:

 

«Իրականում ես չեմ ցանկանում վիճել նրա հետ: Նա աշխարհի ամենահզոր նախագահն է»,-ավելի ուշ պարզաբանել է ֆիլիպինցի ղեկավարը: Միևնույն ժամանակ, Դուտերտեն ասել է, որ իրեն բարկացնում են ԱՄՆ-ի պետդեպի մի շարք անդամներ, ովքեր անդադար խոսում են մարդու իրավունքներից:

 

Օբաման՝ Բրունեյի սուլթանի հետ

 Brunei