Ռիոյում մեկնարկած Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը՝ լուսանկարներով
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում մեկնարկել են Պարալիմպիկ խաղերը, որոնք տևելու են սեպտեմբերի 8-18-ը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, խաղերի բացման հանդիսավոր արարողության մեկնարկը տվել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միշել Թեմերը:
Հայտնի է, որ միջոցառումը տեղի է ունեցել «Մարականա» մարզադաշտում, որտեղ ավելի վաղ՝ օգոստոսին, կայացել են Օլիմպիական խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողությունները:
Աղբյուրը նկատում է, որ Պարալիմպիկ խաղերի բացման արարողությունը եղել է շատ դիտարժան ու տպավորիչ:
Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցում է 4.300 մարզիկ՝ աշխարհի 151 երկրից: Նրանք կմրցեն 22 մարզաձևերում:





























