Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման կասկածյալին դատարան են տարել

13:14 • 08.09.16

2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների կազմակերպման հիմնական կասկածյալ Սալահ Աբդեսլամը սեպտեմբերի 8-ի առավոտյան տեղափոխվել է Փարիզի Արդարադատության պալատ, գրում է Le Soir-ը:

 

Աբդեսլամի պաշտպանության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել են, որ նա կգնա համագործակցության քննության հետ: Սակայն 26-ամյա Աբդեսլամը մինչ այժմ ոչինչ չի ասել դատարանում:

 

Աբդեսլամը ձերբակալվել է մարտի 18-ին Բրյուսելում իրականացված ոստիկանական հատուկ գործողության ժամանակ: Քննությունը կասկածում է, որ հենց Աբդեսլամն է եղել շուրջ 130 մարդու կյանք խլած Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը: