Պավլիկ Մանուկյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն վիրահատելու համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
Հարցին, թե այսօ՞ր է տեղի ունենալու վիրահատությունը, փաստաբանն ասաց. «Հավանաբար ոչ, այսօր Պավլիկ Մանուկյանը կենթարկվի հետազոտության, ենթադրում եմ, որ վիրահատությունը տեղի կունենա վաղը»:
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը հուլիսի հիվանդանոց է ընդունվել զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։
Նրան է մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Ըստ մեղադրանքի, նախատեսվում է մի դեպքում 6-12, մյուս դեպքում 3-8 տարվա ազատազրկում:
Օգոստոսի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Պավլիկ Մանուկյանի վերաքննիչ բողոքը, և նա շարունակում է մնալ երկամսյա կալանքի տակ:










