2023 թվականից նախատեսվում է օդաչուների խցիկները համալրել նկարահանող սարքերով

00:03 • 08.09.16

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը ծրագրում է սկսել տեսախցիկներ տեղադրել ինքնաթիռների օդաչուների խցիկներում, որպեսզի առավել ամբողջական տեղեկություն և տվյալներ ունենան ավիավթարի պարագայում:

Ինչպես տեղեկացնում Euromag-ը` այս միջոցը կարող է ուժի մեջ մտնել 2023-ին: Ներկայում օդանավի վթարի դեպքում քննիչները կարողանում են ուսումնասիրել միայն «սև արկղերից» ստացված տվյալները, որոնք գրանցում են թռիչքի պարամետրերը և օդաչուների բանակցությունները: Սակայն երբեմն այդ տվյալները բավարար չեն լինում ողբերգության պատճառները բացահայտելու համար:

Տեսախցիկները նախատեսվում է այնպես տեղադրել, որ կադրում հայտնվեն բացառապես սարքերը, լսելի լինեն հրահանգները և երևան օդաչուի ձեռքերը:

 

  

 

2023 թվականից նախատեսվում է օդաչուների խցիկները համալրել նկարահանող սարքերով