Sony-ն ներկայացրել է PlayStation 4-ի թարմացված տարբերակը (տեսանյութ)

09:41 • 08.09.16

Ճապոնական Sony տեխնոլոգիական ընկերությունը Նյու Յորքում կազմակերպված միջոցառման շրջանակում ներկայացրել է ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ վայելող PlayStation 4 խաղային կցորդի թարմացված տարբերակը`PS4 Neo-ն:

 

Ինչպես նշում է The Verge–ը, նոր մոդելն աչքի է ընկնում թեթև քաշով, բարակությամբ ու  էներգախնայողությամբ: Հայտնի է, որ նոր PlayStation 4-ը վաճառքում կհայտնվի արդեն սեպտեմբերին:


Աղբյուրը մանրամասնում է, որ բացի այդ, ներկայացվել է 4K լուծաչափով և 1 Տբ կոշտ սկավառակով համալրված PlayStation 4 Pro մոդելը: Դրա վաճառքը կսկսվի նոյեմբերի 10-ից՝ 399 դոլարով:
 

 

 

Sony-ն ներկայացրել է PlayStation 4-ի թարմացված տարբերակը (տեսանյութ)