Ռուսաստանում Դալդիկան գետը կարմիր է դարձել (լուսանկարներ)
Ռուսաստանի Նորիլսկ քաղաքով հոսող Դալդիկան գետը դեռևս անհայտ պատճառներով փոխել է գույնը՝ դառնալով անբնական կարմիր:
Ինչպես նշում է The Guardian-ը, դեպքի առնչությամբ տեղի իշխանությունները հետաքննություն են սկել:
Աղբյուրը մանրամասնում է, որ գետը հոսում է նիկելի արտադրությամբ զբաղվող՝ աշխարհում ամենամեծ գործարանից («Норильский Никель») ոչ հեռու, և չի բացառվում, որ դրա խողովակաշարերից մեկից թունավոր նյութերի արտահոսք է եղել:
Տեղի բնակիչներից մի քանիսը պատմել են, որ գետը գունափոխվել էր նաև հունիսին:












