ԱՄՆ-ն Ռուսաստանին Սիրիայի հարցով «վերջին առաջարկն» է արել. The Washington Post

09:50 • 08.09.16

ԱՄՆ-ն Ռուսաստանին «վերջին առաջարկն» է արել սիրիական համաձայնության ձեռքբերման վերաբերյալ, գրում է The Washington Post-ը:

 

Բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ Վաշինգտոնը Մոսկվայից պատասխան է ակնկալում առաջիկա օրերին:

 

Հաղորդվում է, որ համաձայնությունը ենթադրում է ողջ Սիրիայի տարածքում հրադադարի հաստատում, մարդասիրական միջանցքի ապահովում, սիրիական ավիացիայի թռիչքների դադարեցում, ինչպես նաև համատեղ ռուս-ամերիկյան օդային արշավ ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:

 

Լրատվամիջոցը չի նշում, թե որն է Վաշինգտոնի այլընտրանքային ծրագիրը ռուս գործընկերների հետ համաձայնության ձեռքբերման ձախողման դեպքում: