Ռուսաստանում հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի է ձերբակալվել
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Մուրմանսկի մարզային վարչության և ՆԳՆ անդրբայկալյան վարչության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացի Սեյմուր Ֆատաևին, ում նկատմամբ 2013 թվականին դաշնային հետախուզում է հայտարարվել՝ Չիտայում մոտ 3,4 կիլոգրամ հերոինի իրացման կասկածանքով, հայտնում է СеверПост գործակալությունը:
«Քննության վարկածի համաձայն՝ տղամարդը կազմակերպված հանցավոր խմբի կազմում մասնակցել է խոշոր չափի, մասնավորապես՝ 3,4 կիլոգրամ թմրամիջոցի վաճառքին»,- ասված է Անվտանգության դաշնային ծառայության մարզային վարչության մամուլի քարտուղարի հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ տղամարդուն տեղափոխում են Չիտա: Ռուսաստանի օրենքների համաձայն՝ նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում:










