ԱՄՆ-ի հետախուզական ինքնաթիռները փորձել են մոտենալ Ռուսաստանի սահմանին. ՌԴ ՊՆ

09:17 • 08.09.16

Միացյալ Նահանգներին պատկանող P-8 «Պոսեյդոն» հետախուզական ինքնաթիռները Սև ծովի երկնքում փորձել են մոտենալ ռուսական սահմանին, ինչի մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

 

Ինչպես նշում է ria.ru-ն՝ վկայակոչելով ՊՆ-ի ներկայացուցչին, միջադեպից հետո «Բելբեկ» ավիաբազայից օդ են բարձրացվել պարեկային Սու-27 կործանիչները:

 

Հայտնի է, որ ռուսական կործանիչների մոտեցումից հետո ամերիկյան հետախուզական ինքնաթիռները կտրուկ փոխել են թռիչքի ուղղությունը՝ հեռանալով սահմանից:

 

Կոնաշենկովը հավելել է, որ սա ՆԱՏՕ-ի ավիացիայի կողմից ռուսական սահմանին մոտենալու առաջին փորձը չէ: