Եվրախորհրդի ղեկավար Տուսկը կոչ է արել Բրիտանիային հնարավորինս արագ դուրս գալ ԵՄ-ից
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյի հետ զրույցի ժամանակ կրկին կոչ է արել Մեծ Բրիտանիային «հնարավորինս արագ դուրս գալ ԵՄ-ից», հայտնել է Տուսկին մոտ աղբյուրը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Լոնդոնում Տուսկի և Մեյի հանդիպումը սկսվել է կես ժամ առաջ:
Հունիսին հանրաքվեի ժամանակ բրիտանացիների մեծ մասը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին:
Մեյն իր հերթին ընդգծել է, որ Բրիտանիային ժամանակ է հարկավոր բանակցություններին պատրաստվելու համար, այդ պատճառով այն չի գործարկի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը մինչև այս տարվա վերջ: Այսինքն՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին պաշտոնական ծանուցումը կուղղվի Եվրամիության ղեկավարությանը 2017 թվականի սկզբից ոչ շուտ:










