Volvo-ն հանքավայրի իրական պայմաններում փորձարկել է իր ինքնագնաց բեռնատարը (տեսանյութ)

23:58 • 08.09.16

Volvo ընկերությունը գովազդային տեսահոլովակ է ներկայացրել, որում փորձարկվում է ընկերության ինքնագնաց բեռնատարի` մարդ-արգելքի հանդիպելիս արգելակելու գործառույթը: Փորձարկման տեսանյութը հրապարակվել է շվեդական ավտոարտադրողի յութուբյան ալիքում:

Ինչպես գրում է Корреспондент-ը` փորձարկումներն անցկացվել են շվեդական Կրիստինբերգ հանքում` 1320 մետր խորություններում: Փորձարկումներին մարդ-արգելքի տեսքով մասնակցել է Volvo Group-ի տեխնիկական տնօրենը:

Բեռնատարին հաջողվել է ճանաչել իր առջև կանգնած հետիոտնին և կանգնել, ինչպես նաև զգուշացում տալ վերջինիս ձայնային ազդանշանով:

Կրիստինբերգ հանքում բեռնատարը կփորձարկի իրական պայմաններում: Նոր մոդելի օգնությամբ Volvo-ն ցանկանում է բարձրացնել լեռնաարդյունաբերական աշխատանքների անվտանգությունը:

 

 

 

Volvo-ն հանքավայրի իրական պայմաններում փորձարկել է իր ինքնագնաց բեռնատարը (տեսանյութ)