Վաշինգտոնում քննարկվել են Հայաստանի շուրջ զարգացումները

09:16 • 08.09.16

Միացյալ Նահանգները պետք է շարունակի օգնել Հայաստանին ժողովրդավարության և ազատ տնտեսության կառուցման գործում, հայտարարել են ամերիկյան փորձագետները՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքում Policy Forum Armenia և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի կողմից կազմակերպված ՝Հայաստանի շուրջ զարգացումներին նվիրված քննարկման ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»,  ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան Էնդրյու Նովոյի խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության
և ազատ տնտեսության զարգացումն ուղղակիորեն բխում է ԱՄՆ-ի շահերից։

«Ժողովրդավար պետությունները Միացյալ Նահանգների ավելի լավ բարեկամներն են դառնում, քան միապետական համակարգերը: Դրանից բացի, քիչ հավանական է, որ առավել ժողովրդավար Հայաստանը կամ Վրաստանը Ռուսաստանի ազդեցության տակ հայտնվեն»,– ասել է նա:

Վերլուծաբանի խոսքով, ներկայում Հայաստանը գտնվում է շատ խոցելի իրավիճակում հենց Ռուսաստանի կողմից Երևանի վրա գործադրվող ճնշումների պատճառով։

«Հայաստանի դեպքում, Ռուսաստանի ռազմական շահերը նախատեսում են Ղարաբաղում ստեղծված փակուղու հավերժացում ՝ Հայաստանը մշտապես կախյալ թողնելով Ռուսաստանից: Խոսակցություններ կան նաև նույն նպատակով հակամարտության տարածքում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ»,– ընդգծել է նա:

Նովոյի խոսքով, Ռուսաստանի կախվածության տակ մնալու խնդիրը ոչ միայն ռազմական այլև՝ ներքաղաքական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, որը կարծես թե սկսում է ընթանալ Բելառուսի և Ղազախստանի ճանապարհով։

Վերլուծաբանի խոսքով, պուտինյան Ռուսաստանը նաև փորձում է ամեն կերպ թուլացնել Հայաստանի տնտեսությունը, որպեսզի զրկի Երևանին ոչ միայն ռազմական և քաղաքական, այլև՝ տնտեսական ինքնուրույնության բոլոր հնարավորություններից, պահելով երկիրն իր ազդեցության տակ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։