Կանադացիները եռանիվ էլեկտրամեքենա են ստեղծել (լուսանկարներ)

23:35 • 09.09.16

Կանադական նորաստեղծ Electra Meccanica  ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Solo եռանիվ էլեկտրամեքենայի սերիական տարբերակը, որի վաճառքը  կսկսվի 2017-ին:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մեկ տեղանի էլեկտրամեքենայի երկարությունը կազմում է 3.04 մետր, իսկ մեքենայի քաշը կազմում է 450 կգ: Աերոդինամիկ դիմադրության գործակիցը կազմել է 0.24: Բեռնախցիկի տարողունակությունը  կազմում է 250 լիտր:

Նորույթը համալրվել է ալյումինային էլեկտրական շարժիչով, որը 82 ձիաուժ հզորություն է զարգացնում, իսկ 100 կմ/ժամը մեքենան զարգացնում է 8 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունն է 130 կմ/ժամ:

 

 

Կանադացիները եռանիվ էլեկտրամեքենա են ստեղծել (լուսանկարներ)