Սիրիայում սպանվել է Ջեբհատ ան-Նուսրա խմբավորման ղեկավարը
Սիրիայի հյուսիս-արևմուտքում սպանվել է Ջեբհատ ան-Նուսրա խմբավորման հիմնադրիրներից մեկը: Այդ մասին հաղորդում է Սինհուա գործակալությունը՝ հղում կատարելով իր ռազմական աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ ավիահարվածների թիրախ է դարձել Հալեպում ապստամբների ղեկավարների հանդիպման վայրը:
Ինչպես նշում է գործակալությունը՝ մի քանի ապստամբ է սպանվել, որոնցից մեկը Ջեբհատ ան-Նուսրայի առաջնորդն է:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ ապստամբների ղեկավարը հայտնի է Աբու Օմար Սարակեբ անունով:










