ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ

11:40 • 09.09.16

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված՝ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ։ Այս պահին Ազգային ժողովում ընթանում է Արթուր Դավթյանի և իշխող «Հանրապետական» խմբակցության հանդիպումը։  

Օրենքով նախատեսված կարգով գլխավոր դատախազի թեկնածուն կհանդիպի բոլոր խմբակցությունների հետ։ Այնուհետև խորհրդարանը կքննարկի գլխավոր դատախազի թեկնածությունը և փակ գաղտնի քվեարկությամբ որոշում կկայացնի այդ կապակցությամբ:

Գլխավոր դատախազը ընտրվում է վեց տարի ժամկետով՝ Նախագահի ներկայացմամբ և խորհրդարանի կողմից: