Սարդինիայում մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, տուժել է մոտ 30 մարդ (լուսանկարներ)

20:14 • 09.09.16

Սարդինիայում ավտոմեքենան մխրճվել է տոնական միջոցառման մասնակցող մարդկանց ամբոխի մեջ` վիրավորելով մոտ 30 մարդու: Մարդիկ արգելափակել են ավտոմեքենան և վարորդին դուրս բերել, գրում է Корреспондент-ը:

Ինչպես փոխանցում են իտալական ԶԼՄ-ները, Fiat Panda մեքենայի ղեկին եղել է Կոնստանտինո Գատու անունով անասնաբույժ Օրունե քաղաքից: Ըստ ոստիկանության տվյալների`նա միգուցե մարդկանց պատահական է բախվել, քանի որ վատ է զգացել:

Վթարից հետո վարորդը ծեծի է ենթարկվել մարդկանց կողմից և դանակահարվել, ինչից հետո հոսպիտալացվել է:

Իտալացիները, հնարավոր է, տեղի ունեցածը համարում են ահաբեկչության փորձ. հանգամանքները շատ նման են հուլիսի 14-ին Նիցցայում տեղի ունեցած միջադեպին, երբ ամբոխին էր բախվել բեռնատարը` ծայրահեղականը ղեկին: