Չինաստանում ինքնաթիռը բախվել է ավտոմեքենային (տեսանյութ)
Հոնկոնգի միջազգային օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը բախվել է թռիչքուղում գտնվող սպասարկող մեքենային:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, օդանավի շարժիչներից մեկը մխրճվել է մեքենայի տանիքի մեջ: Տրանսպորտային միջոցի վարորդը հոսպիտալացվել է գլխի և թիկունքի վնասվածքներով:
Օդանավակայանից տեղեկացրել են, որ 295 ուղևորներից և անձնակազմի անդամների ոչ մեկը չի տուժել: Ուղևորներն իջել են օդանավից և տեղափոխվել մեկ այլ ինքնաթիռ, որը պետք է կատարեր չվերթը:










