ԱՄՆ-ում սարք է ստեղծվել, որն «անհանգիստ» մատներն անընդհատ շարժման մեջ է պահում (լուսանկարներ, տեսանյութ)

12:53 • 09.09.16

Կան մարդիկ, որոնք անընդհատ շարժվելու ցանկություն ու նույնիսկ պահանջ ունեն: Նրանք չեն կարողանում կենտրոնանալ որևէ գործողության վրա, եթե հանգիստ ու անշարժ կեցվածք են ընդունում: Այսպիսի մարդիկ հաճախ ունենում են ոչ թե ամբողջ մարմինը շարժելու, այլ միայն վերջույթները շարժելու կարիք:

 

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, ամերիկյան Antsy Labs ընկերությունը նորույթ է թողարկել, որը կարող է օգտակար լինել այսպիսի մարդկանց համար:

 

Ձեռքի մեջ տեղավորվող զառն իր վրա տարբեր չափերի ու կարծրության կոճակներ ունի, որոնք կարելի է մատներով սեղմել, տրորել ու պարզապես շուռումուռ տալ:

 

 

 

 

 

 

 

ԱՄՆ-ում սարք է ստեղծվել, որն «անհանգիստ» մատներն անընդհատ շարժման մեջ է պահում (լուսանկարներ, տեսանյութ)