Ford-ը Հյուսիսային Ամերիկայից ետ է կանչում ավելի քան 2.3 մլն ավտոմեքենա

04:00 • 09.09.16

Ամերիկյան Ford Motors ավտոընկերությունը Հյուսիսային Ամերիկայից ետ է կանչում ավելի քան 2.3 մլն ավտոմեքենա կողային դռների փականների դեֆեկտների պատճառով: Տեղաշարժման ընթացքում դրանք կարող են բացվել, ասվում է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության մեջ:

Հաղորդագրությունում նշվում է, որ դռների փականների դեֆեկտը կարող է ուղևորների համար վտանգ ներկայացնել: Ընկերությունը նշում է, որ տեղեկատվություն է ստացել երեք տուժածների մասին, որոնք կարող էին վնասվածքներ ստանալ այդ խնդրի պատճառով:

Ավտոմեքենաների ետ կանչման հարցը վերաբերում է Ford Focus-ին (2012-2015 թթ), Ford Mustang-ին (2015թ), Ford C-MAX-ին և մի շարք այլ ավտոմեքենաների, որոնք գտնվում են ԱՄՆ-ու, Կանադայում և Մեքսիկայում:  

 

Ford-ը Հյուսիսային Ամերիկայից ետ է կանչում ավելի քան 2.3 մլն ավտոմեքենա