Ֆրանսիայում ձերբակալված 3 կանայք ահաբեկչություն էին նախապատրաստում

02:11 • 09.09.16

Ֆրանսիայում ձերբակալված երեք կանայք, ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս ահաբեկչական հարձակում էին նախապատրաստում, հաղորդել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնևը:

Ավել վաղ հաղորդվում էր, որ Էսոն դեպարտամենտում հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում ուժայինները ձերբակալել են 3 կնոջ: Նրանցից մեկը դիմադրություն է ցույց տվել և դանակով վիրավորել է ոստիկաններից մեկին:

«19.23 և 39 տարեկան կանայք ծայրահեղականներ են: Ամենայն հավանականությամբ նրանք մոտ ժամանակներս ահաբեկչական հարձակում էին նախապատրաստում»,- նախարարի խոսքերը մեջ է բերում France Press գործակալությունը:

Օպերացիան իրականացվել է բեռնախցիկում  գազի բալոններով ավտոմեքենայի գործի հետաքննության շրջանակներում, որը չորեքշաբթի հայտնաբերվել էր Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ: Ձերբակալված կանանցից մեկը հանդիսանում է այդ ավտոմեքենայի սեփականատիրոջ դուստրը: