Ավստրալացի աշակերտը հրեա դպրոցականների հետ հանդիպմանը ներկայացել է Հիտլերի պես հագնված
Ավստրալիայի «Էլիս Սփրինգս» դպրոցի ուսուցիչներից մեկն իր աշակերտին թույլ է տվել դպրոցում կայացած «Գրքի շաբաթ» միջոցառմանը ներկայանալ աշխարհի ամենադաժան բռնապետերից մեկի՝ Ադոլֆ Հիտլերի պես հագնված:
Ինչպես նշում է The Guardian-ը, իրավիճակին առավել լարվածություն է հաղորդել այն փաստը, որ միջոցառմանը ներկա են եղել Մելբուռնի դպրոցներից մեկից եկած հրեա աշակերտները:
Հետաքրքրական է այն փաստը, որ Հիտլերի հանդերձով աշակերտը ճանաչվել է միջոցառման ամենալավ հագնված հյուրը:
Դպրոցի տնօրեն Ռոջեր Հերբերտն ավելի ուշ ներողություն է հայցել հրեա աշակերտներից՝ նշելով, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է:










