Իր երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարած հայրն ազատ է արձակվել. pastinfo.am

11:07 • 09.09.16

Իր երեխային վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեջ մեղադրվող հայրն ազատ է արձակվել:

Այս մասին հայտնում է pastinfo.am-ը։

Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով մահացած 7 տարեկան երեխայի հայրը 2016 թ. սեպտեմբերի 5-ին Հրազդանում վիճաբանել էր վարորդի հետ ու դանակով մի քանի հարված հասցրել:  Ծանր մարմնական վնասվածքներով վարորդը՝ Վ. Սարգսյանը տեղափոխվել էր հիվանդանոց, երեխայի հայրը՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Հիշեցնենք նաև, որ երեխային վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվող վարորդին վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել գրավով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։