Իտալիայում երկրաշարժից 16 օր անց փլատակների տակից ողջ մնացած կատվի են դուրս բերել (տեսանյութ)

13:42 • 09.09.16

Իտալական Ամատրիչե քաղաքում օգոստոսի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո ավերակների տակ փրկարարները ողջ մնացած կատվի են գտել, գրում է Il Sole 24 Ore թերթը:

 

Հաղորդվում է, որ Պյետրո մականունով կատուն 16 օր անց է կացրել փլատակների տակ՝ առանց ջրի, սննդի և մաքուր օդի:

 

Երբ փրկարարները դուրս են հանել կենդանուն, նրա վիճակը ծայրահեղ ծանր է եղել: Կատուն անմիջապես տեղափոխվել է Ռիետի քաղաքի անասնաբուժական կլինիկա:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ փրկարարներն Ամատրիչե քաղաքում ավերակների տակից դուրս են բերել ողջ մնացած շան: