Ղազախստանի վարչապետ կարող է դառնալ Նազարբաևի ավագ դուստրը. НГ

10:17 • 09.09.16

Ղազախստանում տեղի են ունեցել բարձր մակարդակով կադրային փոփոխություններ: Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վարչապետ Քարիմ Մասիմովին նշանակել է Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ, գրում է Независимая Газета-ն:

 

Նրա նախկին առաջին տեղակալ Բակըտժան Սագինտաևը դարձել է Ղազախստանի վարչապետի պաշտոնակատար:

 

Հիմնական ինտրիգն այն է, թե ով կգլխավորի նախարարների կաբինետը: Փորձագետները կարծում են, որ վարչապետ կարող է դառնալ Ղազախստանի առաջնորդի ավագ դուստր, երկրի փոխվարչապետ Դարիգա Նազարբաևան:

 

Ըստ փորձագետների՝ Բակըտժան Սագինտաևի նշանակումը որպես պաշտոնակատար ցույց է տալիս, որ նոր վերադասավորումները դեռ առջևում են: Թեկնածուների ցուցակը մեծ է: Ի՞նչ հեռանկարներ ունի Նազարբաևի դուստրը, կկարողանա՞ պահպանել փոխվարչապետի իր դիրքը նոր կառավարությունում, թե՞ կստանա պաշտոնի բարձրացում...

 

Լրատվամիջոցը հիշեցնում է նաև, որ եթե հանրապետությունում իրականացվի ավելի վաղ հայտարարված սահմանադրական բարեփոխումը, որը նախագահական հանրապետությունը կփոխարինի խորհրդարանականով, պետության առաջին դեմք կդառնա վարչապետը: