«Սասնա ծռեր» խմբի դեմ ցուցմունք տված բեռնատարի վարորդի նախորդ և ներկա ցուցմունքներում հակասություններ կան

13:13 • 09.09.16

Բեռնատար տրամադրելու միջոցով «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Խաչատուր Գիչյանի ցուցմունքներում ոչ էական հակասություններ կան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։

«Ոչ էական հակասություններ կան, թե ինչ է ասել նախկինում, ինչ՝ հիմա, այս մասին մանրամասնելը նախաքննության և իմ պաշտպանյալի շահերից չի բխում»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր, որ Գիչյանը հայտնել էր, թե իրենից խմբի անդամները  սպառնալիքով էին վերցրել բեռնատարը:

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննելու է բեռնատարի  վարորդի խափանման միջոց կալանքը երկարացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը: