Հրապարակվել է Ալպերում ճոպանուղու խցիկներում ամբողջ գիշեր արգելափակված մարդկանց տարհանման տեսանյութը

14:57 • 09.09.16

Ֆրանսիական Ալպերում, Մոնբլան լեռով անցնող ճոպանուղու խցիկներում տեխնիկական պատճառներով արգելափակված մարդկանց տարհանման տեսանյութը հայտնվել է համացանցում:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ընդհանուր առմամբ, փրկարարները խցիկներից դուրս են բերել 77 մարդու, ևս մի քանի տասնյակ մարդ ստիպված է եղել գիշերն անցկացնել օդում: Սակայն վերջիններին ևս օգնություն է ցուցաբերվել, և նրանք այժմ ապահով պայմաններում են:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ճոպանուղու խցիկներում արգելափակված մնացածների թիվը հասել է մոտ 110-ի: