Մոսուլի ազատագրման գործողությունը կսկսվի հոկտեմբերին. WSJ

10:45 • 09.09.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը կսկսվի մինչև հոկտեմբերի վերջ, գրում է The Wall Street Journal-ը:

 

Այդ մասին պարբերականին հայտնել է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը:

 

«Մենք պատրաստվում ենք կատաղի, երկար և դժվար մարտի»,- հայտարարել է նա:

 

Թաունսենդի գնահատմամբ՝ Մոսուլում է գտնվում 3 հազարից 4,5 հազար գրոհային:

 

Օգոստոսի վերջին Իրաքի զինվորականներն ԻՊ-ից ամբողջությամբ ազատել են ռազմավարական նշանակություն ունեցող Ալ-Կիարա քաղաքը: Քաղաքի ազատագրումը Մոսուլի ճանապարհին «կարևոր քայլ» է դարձել: