ՆԱՍԱ-ն «Բեննու» երկնաքարի մոտ է ուղարկել OSIRIS-Rex հետազոտական արբանյակը
ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանի վրա գտնվող արձակման կայանից տիեզերք է ուղարկվել Միացյալ Նահանգների ազգային ավիատիեզերական գործակալության (ՆԱՍԱ) OSIRIS-Rex հետազոտական արբանյակը, որը պետք է 2018թ. հասնի «Բեննու» երկնաքարին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, արձակման ողջ ընթացքը հեռարձակվել է NASA TV-ով:
Աղբյուրը մանրամասնում է, որ արբանյակը պետք է երկնաքարին հասնի ու դրանից 60-ից մինչև 2.000 գր քաշով հող կամ այլ բնահողային նմուշներ վերցնի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հետազոտական արբանյակը Երկիր կվերադառնա 7 տարուց՝ 2023թ.:
Նշվում է, որ ՆԱՍԱ-ի պատմության մեջ աննախադեպ տիեզերական առաքելության նպատակն է օրգանական պաշարների հայտնաբերումը երկնային մարմիններում:










